Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր ավելի ուշ բժշկական պարագաներով և պարենով բեռնված բեռնատարները կանցնեն Մարգարա կամուրջով դեպի Սիրիա առաքելու մարդասիրական օգնություն: Այս մասին X-իր միկրոբլոգում գրել է ԱԳ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Կոստանյանը։
«Կցանկանայի գնահատել նաև թուրք գործընկերների համագործակցային մոտեցումը մարդասիրական այս առաքելության վերաբերյալ»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ կառավարությունը երեկ չզեկուցվող նախագծերի փաթեթով ընդունել է որոշում Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Մարգարա» անցակետը 10 օրով բացելու վերաբերյալ։ Հիմնավորման մեջ ասվում է, որ այն արվում է Հայաստանց Սիրիա մարդասիրական օգնության բեռները Թուրքիայի տարածքով տեղափոխելու համար: