Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրապետությունում բնակարանային գողությունները շարունակում են մտահոգիչ մնալ
Հանրապետությունում բնակարանային, ավտոմեքենաներից կատարված գողությունները ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արփինե Սարգսյանը մտահոգիչ է համարում։
«Խմբեր են գործում շատ հաճախ, ընդ որում վերջերս մենք բացահայտել ենք բնակարանային գողություններով անցնող խմբի, որը ոչ միայն Կոտայքի մարզում է կատարել գողություններ, այլև Երևանում ու այլ մարզերում։ Այսինքն կան ձևավորված պրոֆեսիոնալ խմբեր»,-ասաց նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով, բացահայտումների ուղղությամբ աշախատանքերը պետք է շարունակվեն, քան որ հաճախ նկատում են, որ հանցանք կատարած անձինք օգտագործում են ընդհանուր «ենթակառուցվածքային պայմանները, լուսավորության հետ կապված տարբեր հարցերն են դիտարկում, որ դեպքում չեն տեսանկարահանվի, նույնիսկ տեսախցիկի դեպքում քաղորկում են, ինչի հետևանքով նույնականացնել չի ստացվում»։
Ա. Սարգսյանն ասաց, այս տարվա մի քանի ամիսների ընթացքում բնակարանային գողությունների առումով բացահայտումների աճ ունեն։
Նշենք, որ Panorama.am-ի հարցման հիման վրա ոստիկանությունից տրամադրած վիճակագրության համաձայն, Երևանում բնակարանային գողությունների բացահայտված դեպքերը տարեցտարի նվազում են։
Մասնավորապես, վերջին երկու տարիների ընթացքում բակարանային գրանցված գողությունների թիվը Երևանում գրեթե անփոփոխ է։ 2023-ին գրանցվել է 367 գողություն, 2024-ին՝ 368։ Սրան զուգահեռ նվազել են բնակարանային գողության դեպքերի բացահայտումները։ Եթե 2022-ին բացահայտվել է գողությունների 11.8 տոկոսը, ապա 2023-ին՝ 10.7 տոկոսը, իսկ 2024-ին՝ մոտ 6 տոկոսը։
«Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների առումով մտահոգիչ էր այն դեպքը, որ որոշակի մակնիշի մեքենաներից էր տեղի ունեցել գողությունը, մենք հանդիպել ենք հանցագործությունից ենթադրյալ տուժողների հետ։ Այս պահին փոխոստիկնապատեի գլխավորությամբ իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ»,-ասաց ՆԳ նախարարը։