Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչպես հայտնի է դարձել Metaratings պորտալին, իսպանական Լա լիգայի մի քանի ակումբների սկաուտներ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Հայաստանի և Վրաստանի հավաքականների հանդիպման ժամանակ հետևել են «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի խաղին ։
Երեկ՝ մարտի 20-ին, Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում հայերը սեփական դաշտում 0։3 հաշվով պարտվեցին վրացիներին՝ B լիգա բարձրանալու համար/C լիգա ընկնելու մրցամարտում։ Տիկնիզյանը Հայաստանի կազմում անցկացրել է ամբողջ հանդիպումը։
Աղբյուրը հայտնում է, որ խաղին ներկա են եղել «Բետիսի», «Սևիլիայի» և «Լեգանեսի» սկաուտները։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Տիկնիզյանին տարբեր ժամանակներում հետևել են «Սևիլիան», «Լեգանեսը» և «Ժիրոնան»: