Տաքսիստներն այսօր նշում են իրենց օրը
Հասարակություն
12:57 22/03/2025
Աշխարհ

Տաքսիստներն այսօր նշում են իրենց օրը

Մարտի 22-ին աշխարհի բոլոր տաքսիտները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Տաքսիստների միջազգային օրը։ 1907 թվականի հենց այս օրերին Լոնդոնի փողոցներում առաջին անգամ հայտնվեցին առաջին ավտոմեքենաները, որոնց հատուկ հաշվիչներ ունեին։ Լոնդոնյան փոխադրողներն այն անվանում էին «տաքսիմետր», այդ օրվանից մեքենայով փոխադրամիջոցը կոչվեց տաքսի, այն վարողը՝ տաքսիստ։

Լոնդոնում առաջին տաքսիները կարմիր ու կանաչ էին։ Դեղինը, որ համարվում է տաքսու ավանդական գույնը, հայտնվեց Ջոն հերցի թեթև ձեռքով, որը Hertz Corporation-ի հիմնադիրն է։

Տաքսու նշանը, որը շաշկիի վանդակներ է հիշեցնում, ստեղծվել է անցած դարի 20-ական թվականների ամերիկյան ընկերության մեքենաների վրա, այն փոխառված էր մրցարշավային սիմվոլներից։ Այն պետք է գրավեր հաճախորդների ուշադրությունը և դրդեր նրանց մտածել շարժման արագության մասին։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տաքսիստներն այսօր նշում են իրենց օրը