Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
Հասարակություն
15:54 22/03/2025
Հայաստան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Հայաստանի տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում`հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 22-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը մարտի 24-27-ին ցերեկային ժամերին կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևանում մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ի ցերեկը, 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով