Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի պատմության թանգարանում «Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը, որի շրջանակներում կարող եք դիտել Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նաարար Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ ցուցահանդեսի մուտքը հասանելի է դպրոցականների համար բաժանորդային ծրագրով։
«Քանի որ առաջիկա շաբաթն արձակուրդային է, հուսամ կհասցնեք բոլորդ այցելել թանգարան։
Այսօրվանից նաև թատերական շաբաթն է մեկնարկում, որին միացել են գրեթե բոլոր թատրոնները՝ հետաքրքիր ծրագրերով՝ դերասանների հետ հանդիպումներով, քննարկումներով, ետնաբեմ այցելություններով։ Արձակուրդներն անցկացնենք մշակութային կրթությամբ»,- գրել է Ժաննա Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված նմուշները՝ գլուխը և ձեռքը, Հայաստանում են բերվել 2024 թ. սեպտեմբերին։ Սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության թանգարանում գործում է «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսը։