Էլինա Ավանեսյանը դուրս մնաց WTA-1000 -ից
Սպորտ
15:28 22/03/2025
Աշխարհ

Էլինա Ավանեսյանը դուրս մնաց WTA-1000 -ից

Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Մայամիի մրցաշարի պայքարից:

WTA-1000 կանանց մրցաշարի երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը պարտվել է աշխարհի 5-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ Մեդիսոն Քիզին: 1 ժամ 18 րոպե տևած խաղում Ավանեսյանը զիջել է  6:3, 6:3 հաշվով:

Մայամիի մրցաշարն անցկացվում է մարտի 18-ից 29-ը։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 9 մլն դոլար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder