«Հրապարակ». Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը պաշտոնին հրաժեշտ կտա
Օրվա մամուլ
08:56 22/03/2025
Հայաստան

«Հրապարակ». Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը պաշտոնին հրաժեշտ կտա

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տեղեկություն ունենք, որ մոտ օրերս պաշտոնին հրաժեշտ կտա նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, որ 2019թ. սեպտեմբերին է նշանակվել, առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի հրամանով: Մանուկյանը ևս Թորոսյանի ընկերներից է, ինչպես «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի դեռևս գործող տնօրեն Արման Հովակիմյանը, որը մոտ օրերս պաշտոնը կզիջի ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանին։ Ուռուցքաբանականի տնօրեն Նարեկ Մանուկյանին փոխարինողի անունն առայժմ հայտնի չէ, սակայն համակարգում խոսում են, որ Մանուկյանի ազատումը պացիենտների կողմից «նվիրատվությունների» պատճառով է եղել։

 

Դեռևս անցած տարվա վերջերին Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել մի շարք ԲԿ-ներում` պետպատվերով բուժվող պացիենտների կողմից նվիրատվությունների հայտնաբերման նպատակով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder