Անահիտ աստվածուհու արձանը դեռ մինչև ապրիլի 10-ը կմնա Հայաստանում
Օրվա թեմա
13:59 22/03/2025
Հայաստան

Անահիտ աստվածուհու արձանը դեռ մինչև ապրիլի 10-ը կմնա Հայաստանում

Հայաստանի պատմության թանգարանում «Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը, որի շրջանակներում կարող եք դիտել Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նաարար Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ ցուցահանդեսի մուտքը հասանելի է դպրոցականների համար բաժանորդային ծրագրով։

«Քանի որ առաջիկա շաբաթն արձակուրդային է, հուսամ կհասցնեք բոլորդ այցելել թանգարան։

Այսօրվանից նաև թատերական շաբաթն է մեկնարկում, որին միացել են գրեթե բոլոր թատրոնները՝ հետաքրքիր ծրագրերով՝ դերասանների հետ հանդիպումներով, քննարկումներով, ետնաբեմ այցելություններով։  Արձակուրդներն անցկացնենք մշակութային կրթությամբ»,- գրել է Ժաննա Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ Բրիտանական թանգարանում պահվող  Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված նմուշները՝ գլուխը և ձեռքը, Հայաստանում են բերվել 2024 թ. սեպտեմբերին։ Սեպտեմբերի 21-ից  Հայաստանի պատմության թանգարանում գործում է «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անահիտ աստվածուհու արձանը դեռ մինչև ապրիլի 10-ը կմնա Հայաստանում