Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում զգալիորեն կբարձրանա. Սուրենյան
Օդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Կենտրոնի կանխատեսումների համաձայն, մարտի 22-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: