Հայաստանը ռուսական կինո է հյուրընկալում
Մշակույթ
16:42 24/03/2025
Հայաստան

Հայաստանը ռուսական կինո է հյուրընկալում

Ապրիլի 3-5-ը Հայաստանում կանցկացվի Ռուսական կինոյի փառատոն, որը կազմակերպվում է Ռոսկինոյի կողմից՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ինչպես նորագույն, այնպես էլ ավելի վաղ շրջանի ֆիլմեր, որոնք ներկայացնում են ռուսական կինեմատոգրաֆը։ Անվճար ցուցադրությունների հարթակ կհանդիսանա «Կինոմոսկվան»: Անվճար ցուցադրությունների ամրագրում՝ https://www.tomsarkgh.am/hy/category/RFF:

ROSKINO-ի գլխավոր տնօրեն Էլզա Անտոնովան ասել է«Նախորդ տարիներին Հայաստանում անցկացված ռուսական կինոյի փառատոնները ցույց են տվել հայ հանդիսատեսի մեծ հետաքրքրությունը ոչ միայն ֆիլմերի դիտման, այլև կինոքննադատների ու ստեղծագործական խմբերի հետ քննարկումների նկատմամբ։ Մենք համոզված ենք, որ նման միջոցառումների պարբերական անցկացումը կնպաստի ժամանակակից ռուսական կինոյի նկատմամբ հետաքրքրության աճին՝ ինչպես լայն հանդիսատեսի, այնպես էլ հայկական կինոարդյունաբերության կողմից։ Հատկապես, որ արդեն կան համատեղ նախագծեր, ներառյալ նոր ֆիլմեր, օրինակ՝ "Снег пригнул бамбук" կատակերգությունը, որը աջակցություն է ստացել Ռուսաստանի Մշակույթի նախարարության և Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի կողմից։ Վստահ եմ, որ մեր երկրների միջև կինոյի ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա»։

Ռուսական կինոյի փառատոն Հայաստան 2025»-ի ծրագրում կներառվի հինգ ֆիլմ: Դրանց թվում են անցյալ տարվա կինովարձույթի առաջատարներից երկուսը՝ հեքիաթային ընտանեկան բլոկբաստեր «Հրահանը» (ռեժ. Ալեքսանդր Վոյտինսկի)՝ ըստ Հանս Քրիստիան Անդերսենի հայտնի հեքիաթի մոտիվների, և պատմական մելոդրամա «Խորհրդային Միության Սերը» (ռեժ. Նիկիտա Վիսոցկի, Իլյա Լեբեդև)՝ «ժամանակի պատմություն, պատմված՝ զգացմունքի միջոցով», ինչպես նշում են ֆիլմի հեղինակները։ «Խորհրդային Միության Սերը» դարձել է ռուսական հեղինակավոր «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբաշխության հաղթողներից մեկը՝ ստանալով վեց մրցանակ:

Անիմացիոն լիամետրաժ ֆիլմը՝ «Ջրի բանաձևը» (ռեժ. Արտյոմ Մինակով) հետաքրքիր կլինի ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։ 2025 թվականին ռուսական կինոփառատոնները տեղի են ունենում Մեծ հայրենական պատերազմի 80-ամյակի շրջանակներում:

 Հայաստանի կինոցուցադրությունների ծրագիրը ներառում է նաև երկու ռազմական դրամա՝ «Պոդոլսկի կուրսանտները» (ռեժ. Վադիմ Շմելյով) և 
«Առաջին Օսկարը» (ռեժ. Սերգեյ Մոկրիցկի)։

Ցուցադրությունների ժամանակացույց՝

Ապրիլի 3-ին (հինգշաբթի)

14:00 - «Ջրի բանաձևը»

16:00 - «Հրահանը»

Ապրիլի 4-ին (ուրբաթ)

14:00 - «Առաջին Օսկարը»

17:00 - «Խորհրդային Միության սերը»

Ապրիլի 5-ին (շաբաթ)

17:00 - «Պոդոլսկի կուրսանտները»

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանը ռուսական կինո է հյուրընկալում