Վաղը, ժամը 16-00-ին ունեք հնարավորություն ընդդիմանալու Երևանում իրականացվող ծառերի սպանդին․ Քրիստինա Վարդանյան
Հասարակություն
18:59 24/03/2025
Հայաստան

Վաղը, ժամը 16-00-ին ունեք հնարավորություն ընդդիմանալու Երևանում իրականացվող ծառերի սպանդին․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է․

«Սիրելի երևանցիներ, վաղը ժամը 16-00 ին ունեք հնարավորություն ընդդիմանալու Երևանում իրականացվող ծառերի սպանդին։ 2023-ից մինչ օրս ոչնչացվում է քաղաքի բնաէկոլոգիական կմախքը, ինչը վերականգնել չափազանց բարդ է լինելու։ Փողոցների ծառերով կանաչ գծերը՝ օդափոխության միջանցքներ են, կատարվողը չափազանց վտանգավոր է։ Նայեք նկարներում վիրավոր Երևանի այսօրվա դեմքին և որոշեք ինքներդ։ Սիրելը, օգնելն է…»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder