Էլ չեմ լռելու, դուք մեր ֆուտբոլը քանդում եք. Արազ Օզբիլիս
Օրվա թեմա
13:38 24/03/2025
Հայաստան

Էլ չեմ լռելու, դուք մեր ֆուտբոլը քանդում եք. Արազ Օզբիլիս

«Այսքան ժամանալ լռել եմ, լռել եմ ու լռել եմ։ Բայց էլ չեմ լռելու, որովհետև դուք մեր ֆուտբոլը քանդում եք»,-Վրաստանի հավաքականից խոշոր հաշվով կրած պարտությունից հետո  հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող, «Ուրարտու» ՖԱ ակադեմիայի տնօրեն Արաս Օզբիլիզը՝ դիմելով ՀՖՖ ղեկավարությանը։

 

Նա նշել է, երբ մեկ տարի երեք ամիս առաջ պայքարում էր ՀՖՖ տնօրենի պաշտոնի համար, իրեն ասել են՝ մենեջերի փորձ չունի։

 

«Բայց հենց այդ հատվածում դուք պռավալ եք տալիս։ Ֆուտբոլից, ֆուտբոլի խաղից չեք հասկանում, դա բոլորին պարզ է, բայց դուք մենեջերի գործին էլ չեք տիրապետում։ Դուք ձախողել եք կառավարման, կազմակերպչական, իրավաբանական, ֆինանսական և լրատվական մասերով։ Ամենավատն այն է, որ  հույսն ու հավատն է մարում»,-ասել է նա։

 

Նրա խոսքով, ժամանակ է խնդիրը  գիտակցելու ու փոփոխություններ անելու։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder