Ամեն տարի Գյումրիում ստեղծվելու են նոր ու բարեկարգ կանաչապատ տարածքներ. Ռուբեն Մխիթարյան
Քաղաքական
10:07 24/03/2025
Հայաստան

Ամեն տարի Գյումրիում ստեղծվելու են նոր ու բարեկարգ կանաչապատ տարածքներ. Ռուբեն Մխիթարյան

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ հզոր համայնք» կուսակցության (քվեաթերթիկ համար 9-ը) կողմից առաջադրված Ռուբեն Մխիթարյանը նախընտրական ծրագրով գյումրեցիներին խոստանում է՝ ունենալու են մաքուր ու բարեկարգ քաղաք։

«Գյումրիում ապահովելու ենք բարեկեցիկ միջավայրի ստեղծում։ Կիրառելու ենք աղբահանության և աղբի մշակման այնպիսի համակարգ, որը միաժամանակ կապահովի մեր սիրելի քաղաքի մաքրությունը, իսկ մյուս կողմից չի դառնա անտանելի բեռ Գյումրիի բնակիչների համար: Երկրորդ կարևորագույն ուղղությունը մեր քաղաքի կանաչապատումն է և կանաչ տարածքների բարեկարգումը։

Ամեն տարի Գյումրիում ստեղծվելու են նոր ու բարեկարգ կանաչապատ տարածքներ, որպեսզի մոտակա տասնամյակում կարողանանք նվազեցնել օդի աղտոտվածության չափը: Կանաչապատ տարածքների հաշվին չի ստեղծվելու ոչ մի ձեռնարկատիրական կառույց,  որքան էլ որ խոստացվող ներդրումը գայթակղիչ լինի»,-նշում է թեկնածուն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամեն տարի Գյումրիում ստեղծվելու են նոր ու բարեկարգ կանաչապատ տարածքներ. Ռուբեն Մխիթարյան