Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵՄ հետ մեկնարկել են քաղաքական և անվտանգության երկխոսություն. ԱԳ փոխնախարար
«ԵՄ-ն դառնում է առավել կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում»,- ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցի՝ որո՞նք են ԵՄ-ից անվտանգության ոլորտում մեր ակնկալիքները ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունումից հետո։
Նա հայտնեց, որ Եվրամիության հետ մեկնարկել են քաղաքական և անվտանգության երկխոսություն:
«Արդեն տեղի է ունեցել երկու նիստ, քննարկում ենք այլ ձևաչափեր այդ երկխոսության հովանու ներքո, որտեղ պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ առավել ակտիվ պետք է աշխատանքներ սկսվեն։ Դրանով է պայմանավորված, որ այժմ քննարկվելիք գործընկերության նոր օրակարգում անվտանգություն ոլորտը չկար:
Իհարկե, դրա հետ է կապվում նաև Եվրամիության ընդհանուր և անվտանգային պաշտպանական քաղաքականության ներքո գործող առաքելությունների գործողությունները և այժմ պատրաստ է ստորագրության պայմանագիր, որը կստորագրվի առաջիկայում»,- ասաց փոխնախարարը:
Ըստ Պ.Հովհաննիսյանի, Եվրամիության դիտորդների ներդրումն անվտանգության ոլորտում պետք է նույնպես դիտարկվի որպես կարևորագույն գործոն։
«Վստահ եմ՝ տեղյակ եք նաև, որ Եվրամիությունում լուրջ քննարկումներ են այժմ ընթանում, առավել ևս ամրապնդել այդ ոլորտը և որը նոր հեռանկարներ կբացի Եվրամիության հետ հենց այս ոլորտում համագործակցության համար»,- նշեց նա։
Պ.Հովհաննիսյանն ասաց, որ պաշտպանության ոլորտում արդեն ունեն շատ կարևոր, կոնկրետ շոշափելի ծրագիր, դա եվրոպական խաղաղության գործքից օգտվելու հնարավորությունն է, արդեն երկրորդ հայտն են ներկայացրել 2025 թվականի համար։