Իրանը հայտարարել է, թե պատրաստ է «անուղղակի բանակցություններ» վարել ԱՄՆ-ի հետ
Քաղաքական
14:06 24/03/2025
Տարածաշրջան

Իրանը հայտարարել է, թե պատրաստ է «անուղղակի բանակցություններ» վարել ԱՄՆ-ի հետ

Իրանը պատրաստ է անուղղակի բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, մինչդեռ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղղակի երկխոսության հնարավորություն չկա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների և առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։

«Մեր դիրքորոշումն այս հարցում միանգամայն պարզ է, Իրանը առավելագույն ճնշման քաղաքականության ներքո, հնչեցված սպառնալիքների ներքո ուղղակի բանակցությունների չի գնա ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չի փոխվել հակառակ կողմի մոտեցումը Իրանի և Իրանի ժողովրդի նկատմամբ։

Հաշվի առնելով այն քաղաքականությունն ու մեղադրանքները, որոնք ամեն օր հնչում են, մենք ուղղակի բանակցությունների չենք գնա ամերիկյան կողմի հետ, բայց անուղղակի բանակցությունների ճանապարհը բաց է»,-SNN հեռուստաալիքի եթերում ընդգծել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանը հայտարարել է, թե պատրաստ է «անուղղակի բանակցություններ» վարել ԱՄՆ-ի հետ