Արայիկ Հարությունյանն ասել է, ես չեմ կարողանում, Նիկոլ Փաշինյանն ու հայաստանյան իշխանություններն ինձ այլևս չեն լսում. Վանեցյան
Քաղաքական
11:34 25/03/2025
Հայաստան

Արայիկ Հարությունյանն ասել է, ես չեմ կարողանում, Նիկոլ Փաշինյանն ու հայաստանյան իշխանություններն ինձ այլևս չեն լսում. Վանեցյան

«Արայիկ Հարությունյանն առնվազն երեք անգամ հայտարարել է, որ ինքն այլևս չի տիրապետում իրավիճակին և ուզում է հրաժարական տալ»,-24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ խոսելով Արցախում իշխանափոխությանը նախորդած զարգացումների մասին՝ հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա ասաց՝ գիտի ու վստահաբար եթերում հայտարարում է, Արցախի նախկին նախագահաները, ռազամքաղաքական ղեկավարությունն Արայիկ Հարությունյանին համոզել են, որ հրաժարական չներկայացնի։

«Վերջում Արայիկ Հարությունյանն ասել է, ես այլևս չեմ կարողանում, Նիկոլ Փաշինյանն ու հայաստանյան իշխանություններն ինձ այլևս չեն լսում, ես պետք է հրաժարական տամ, քանի որ Արցախում նույնպես լարվածություն կա, հիշում եք, մարդիկ նլոկադայի մեջ, առանց լույս, ցրտին... Վստահ եք, չէ՞, որ Սամվել Շահրամանյանը չէր երազում դառնալ Արցախի նախագահ, ինչո՞ւ պետք է այդ իրավիճոկւմ մտներ այդ բեռի տակ, չկար երաշխիք, որ չէր լինելու այն, ինչ եղավ։ Բայց կար մի շանս, Ա. Հարությունյանն ասել էր, եթե ես մնում եմ, մենք կորցնում ենք Արցախը, որևէ շանս չկա։ Որոշում է  կայացվել, ընդ որում, Ա» Հարությունյանն այդ որոշման ջատագովն է եղել, «Ազատ Հայրենիքը» մածամասնություն էր, խորհրդարանի մյուս խմբակցություններն էլ ընտրել են Սամվել Շահրամանյանին»,-ասաց Վանեցյանը։

Անդրադառանալով Արցախի լուծարման փաստաթղթի ստորագրմանը, Վանեցյանը փակագծեր բացեց, 2023-ին երբ սկսկել է Արցախի վրա հարձակումը, Ադրբեջանը Ս. Շահրամանյանին փոխանցել է ռուսալեզու մի թուղթ, որը կոչվել է «Արցախի ԱԺ-ի որոշում»։

«Առաջին տողերն եմ ուզում ասել՝ Նոր իրողությունների պայմաններում, երբ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի Հանրապետությունը ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, այդ թվում Արցախի Հանրապետւթյունը որպես Ադրբեջանի մաս, ԱԺ-ն որոշում է  ընդունում Արցախի լուծարման մասին։ Ի՞նչ է արել Սամվել Շահրամանյանը։ Նա դիմել է խորամանկության, ասել է, ես չեմ կարող այդ որոշումն ԱԺ-ում անցկացնել, քվորում չունենք, պատգամավորներն այստեղ չեն, մինչդեռ նման որոշում կարող է կայացնել միայն ԱԺ-ն, Նախագահի հրամանագիրը որևէ ուժ չունի։ Ադրբեջանի փոխանցած այդ թուղթն ուղարկվել է Նիկոլ Փաշինյանին, նո որևէ արձագանք չի տվել, ասել է՝ ինչ ուզում եք՝ արեք։ Դրանից հետո երկար բանակցությունների արդյունքում Սամվել Շահրամանյանը հասել է նախագահի հրամանագրի, որը ոչ մեկ չի տեսել, սա արվել է արցախցիների անվտանգության համար, Շահրամանյանը բանակցել է արցախցիներին չկոտորելու, ճանապարհները բացելու, սնունդ հադցնելու, վիրավորներին տեղափոխելու ու այլ հարցերի շուրջ, ադրբեջանցիներն ասում են, քանի դեռ այդ փաստաթուղթը չեք ստորագրել, ոչինչ էլ չենք տալու։ Սամվել Շահրամանյանն այդ փաստաթուղթը ստորագրում է, հետո Հայաստանում այն չեղարկում է»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արայիկ Հարությունյանն ասել է, ես չեմ կարողանում, Նիկոլ Փաշինյանն ու հայաստանյան իշխանություններն ինձ այլևս չեն լսում. Վանեցյան