Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱՄՆ սոցիալական ապահովության վարչությունը հայտարարել է, որ 120 և ավելի բարձր տարիքի մոտ յոթ միլիոն ամերիկացիների, ովքեր նշված են եղել որպես կենդանի, մահացել են ճանաչվել վերջին երեք շաբաթվա ընթացքում։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է Կառավարության արդյունավետության վարչության (DOGE):
DOGE-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ Սոցիալական ապահովության ծառայությունը համաձայնել է մահացած ճանաչել 120-ից բարձր տարիքի մոտ 3,2 միլիոն ԱՄՆ-ի բնակիչների, ովքեր իր տվյալների շտեմարաններում նշված են որպես կենդանի մարդիկ:
«Վերջին երեք շաբաթվա ընթացքում Սոցիալական ապահովության ծառայությունն իրականացրել է իր տվյալների խոշոր մաքրում: Այժմ մոտավորապես յոթ միլիոն Սոցիալական ապահովության համարանիշ ունեցողներ, որոնք նշված են որպես 120 տարեկանից բարձր, ճանաճվել են որպես մահացած», - ասվում է գործակալությունը X սոցիալական ցանցերում:
DOGE-ն նշում է, որ դեռ պետք է հեռացվեն մոտ հինգ միլիոն մահացած մարդիկ, որոնք, ծառայության տվյալներով, նշված էին որպես կենդանի: