Ձեզ ահավոր ժամանակներ են սպասվում. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին
Հասարակություն
15:44 25/03/2025
Հայաստան

Ձեզ ահավոր ժամանակներ են սպասվում. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին

«1999 թվականին միջին կենսաթոշակը 4325 դրամ էր, 2008 թվականին այդ կենսաթոշակի չափը եղել է 22500 դրամ, այսինքը 500 %-ով ավելացել է, որից 2008 թվականին 62.6%-ով։ 2008-ից 2018 թվականը հասել է 40100 դրամ,այսինքը մոտ 2 անգամ՝ 100%-ով է աճել »,-ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, ելույթ ունենալով կենսաթոշակները սպառողական զամբյուղին համապատասխանեցնող օրինագծի քննարկման ժամանակ։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ այն պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթշակի չափը, պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից։

Խորհրդարանական ՔՊ խմբակցությունը դեմ է արտահայտվում նախագծին, պնդելով թե իրենց նախընտրական ծրագրում այդ դրույթը կա և պետք չէ այն օրենքով կրկնել։

Աղվան Վարդանյանը նշեց, որ պետք է օրենքով ամրագրվի, որպեսզի բոլոր կառավարությունների համար գործունեության ուղենիշ դառնա։

 «Հիմա նայեք ձեր գործունեության 7 տարիները. 2018 թվական՝ 40000 դրամ միջին կենսաթոշակը, 2023 թվականին այն կազմել է 49 հազար դրամ, այսինքը 22 % աճ։ Համեմատեք 500%, 100% և 22%-ը»,-ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ իր խմբակցության առաջարկած օրենքն ինքնանպատակ չէ,այլ մոտ 500 հազար կենսաթոշակառուների տալիս է կոնկրետ արդյունք։

 «Ես չեմ բացառում, որ էլի ինչ-որ քայլեր կձեռնարկեք մինչև 2026 թվականը, որովհետև ձեզ ահավոր ժամանակներ են սպասում, բայց մենք ուղղակի ձեզ պարտադրում ենք, որ ձեր խոստումները կատարեք և ասում ենք, որ քաղաքացիներին տված տասնյակ ձախողած խոստումների հետ միասին այս մեկն էլ ձախողել եք»,- հայտարարեց Վարդանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder