Հայոց Ցեղասպանությունը կասկածի տակ դնող իշխանությունը Գյումրիում չի՛ հաղթելու․ Ռուբեն Մխիթարյան
Քաղաքական
21:00 25/03/2025
Հայաստան

Հայոց Ցեղասպանությունը կասկածի տակ դնող իշխանությունը Գյումրիում չի՛ հաղթելու․ Ռուբեն Մխիթարյան

«Մեր քաղաքն այլ մոլորակում չի գտնվում։Մենք ապրում ենք ՀՀ-ում։ Մեր երկիրն այսօր գտնվում է շատ կարևոր շրջափուլերից մեկում»,- այս մասին Գյումրիում տեղի ունեցող հավաքի ընթացքում ասաց «Իմ հզոր համայնք» կուսակցության (քվեաթերթիկ համար 9-ը) կողմից առաջադրված Ռուբեն Մխիթարյանը ։

Նա ընդգծեց, որ այդ խնդիրների լուծման սկզբնաղբյուր դիտարկվում է նաև Գյումրու ՏԻՄ ընտրությունները։

«Շատ կարևոր է, որ այս ընտրություններում մեր համաքաղաքացիներն իրենց վճառական ու կարևոր խոսքն ասեն։ Ասեն, որ համաձայն չեն այն որոշումների հետ, որոնք այսօր փակ կաբինետներում տեղի են ունենում, համաձայն չեն այն նոր ուղղվածության հետ, որը փորձում են մեր վզին փաթաթել, համաձայն  չեն, որ ՀՀ-ը դառնա բաց դարպաս թուրքերի համար։ Գյումրին ու գյումրեցին էդ հաճույքը ոչ մի թրքահաճո իշխանության չի պատճառելու»,- ասաց Մխիթարյանը , որի  խոսքին դրական արձագանքեցին հավաքվածները՝ ծափահարելով և վանկարկելոբ՝ «այո»։

Մարդկանց  բազմության միջից մի երեխա բղավեց․ «правильно»։ Ռուբեն Մխիթարյանն էլ ժպտաց ու հաստատեց․ «Правильно»: Այնուհետև շարունակեց․ « Այսօր փակ դռներում խոսում են «խաղաղության համաձայնագիր» կոչված ինչ-որ փաստաթղթի մասին, որտեղ գրված է նաև այն մասին, որ 3-րդ պետության ուժ ներկայացնող մեր պետությունում չպետք է լինի։ Իհարկե, դա նկատի ունեն ռուսական ռազմաբազան։ Բայց նման որոշում կայացնելուց առաջ, դու պետք է ասես, թե ինչ ես առաջարկում։ Ռուսական ռազմաբազան Գյումրիում երկու խնդիր է լուծում՝ նախ անվտանգային, հետո՝ տնտեսական։ Տնտեսական այդ խնդրի լուծումը շատ կարևոր դեր է ունեցել երկրաշարժից հետո, երբ քաղաքը գտնվում էր շատ վատ վիճակում։ Այդ ժամանակ տնտեսական առավելությունները մեր համաքաղաքացիները շատ լավ զգացել են։ Ռուսական ռազմաբազայից երբ հրաժարավում ես, ուղղակի հնարավորություն ես տալիս, որ Գյումրիի կողքը նոր ջարդի ձորեր հայտնվեն։ Մենք դա թույլ չենք տալու։ Հայոց Ցեղասպանությունը կասկածի տակ դնող իշխանությունը Գյումրիում չի՛ հաղթելու»։

Գյումրու քաղաքապետի թեկնածուն նաև նշեց, որ  համաձայնագրի մեջ խոսում են նաև ինչ-որ 30 հազար փախստական ադրբեջանցիների մասին, որոնք մեծ հավանականությամբ՝ արդեն պայմանավորվել են, որ գալու են Հայաստան։

«Պատկերացրեց, որ ինչ-որ մի համաձայնությամբ, այդ 30 հազարին պետք է տեղակայեն Շիրակի մարզում, որից 20 հազարը  պետք է ապրի Գյումրիում։  Ես ուզում եմ տեսնել Գյումրիի էն համայնքապետին, ով իր համքաղաքացիներին  ուլի դեմքով կանգնելու է և ասի՝ թող գան ադրբեջանցիներն ու ապրեն։ Ոչ մեկ չի մոռացել պատերազմի ժամանակ էն կադրերը, երբ տարեց մարդուն փաթաթեցին դրոշով ու գնդակահարեցին։ Էդ վայրագները ոտք չեն դնելու ո՛չ Գյումրի, ո՛չ էլ՝ Հայաստան։ Ու եթե ՀՀ-ում չկա իշխանություն, որը դրան ընդդիմանալու է, ռադը պետք է քաշի ու գնա էս երկրից»,- հայտարարեց Մխիթարյանը։

Նա շեշտեց, որ գյումրեցին պատվախնդիր է, կռվել են, հերոսացել են պատերազմների ընթացքում։

«18-20 տարեկան տղերքը կռվի ժամանակ չեն վախեցել թուրքի դեմը կանգնել ու իրենց պարտքը կատարել։Հիմա մեզանից մարտի 30-ին շատ բան չի պահանջվում, պահանջվում է հասնել ընտրատեղամաս և ընտրություն կատարել՝ հանուն գյումրիի զարգացման ու Հայաստանի ապագայի, հանուն տղերքի թափված արյան, հանուն նրանց մայրերի, հանուն այս երեխայի, որն ինձ հետ հավասար խոսում է, ես իր կյանքին մեռնեմ, հանուն երիտասարդների, որոնք չեն մոռացել այն պատգամները , որոնք գրված են անկախության հռչակագրում։ Տո դուք քանի գլխանի եք, որ Անկախության հռչակագրից հրաժարվեք, դուք ով էիք, որ եկաք էս երկիր ղեկավարման, խաբեցիք այս մարդկանց»,-ասաց Մխիթարյանը։

Անդրադառնալով շրջանառվող նյութերին, որոնք վերաբերում են թեկնածուներին, ընդգծելով․ «Սուտ ու կեղծ նյութեր են շրջանառվում,թե էս սրա մարդն է։ Միշիկը, Սաշիկը, Գրիշիկը, Ռոբիկը, բոլորը՝ բոլորի մարդիկ են, մենակ իրանք ոչ ոքի հետ կապ չունեն։ Տո դուք մտածեք, որ դուք Ալիևի ու Էրդողանի մարդիկ եք»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder