Տղամարդը փորձել է այրել կնոջը և նրա մանկահասակ 4 երեխաներին
Հասարակություն
15:01 25/03/2025
Աշխարհ

Տղամարդը փորձել է այրել կնոջը և նրա մանկահասակ 4 երեխաներին

Վոլսկում ձերբակալել են տեղի բնակչին, որը փորձել է այրել կնոչն իր չորս երեխաների հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ Սարատովի մարզի քննչական կոմիտեն։

Քննության տվյալներով՝ մարտի 23-ին 34-ամյա կասկածյալը այրել է ընկերուհու տան մուտքի դուռը։ Այդ ժամանակ սենյակում եղել է կինը իր չորս մանկահասակ երեխաների հետ: Հրդեհը արագորեն մարվել է ԱԻՆ աշխատակիցների կողմից։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։

Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։ Կասկածյալը խոստովանել է, որ հրկիզումը կատարել է անձնական թշնամանքի պատճառով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder