Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բեգոյանին հարցնում են ՝ փաստաթուղթ ունե՞ք, ասում է՝ ես եմ այստեղի փաստաթուղթը, լո՞ւրջ, մենք էլ մեխի գլո՞ւխ ենք․ բողոքի ակցիա ընդդեմ ծառահատումների
Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա ՝ ընդդեմ Երևանում իրականացվող ծառահատումների։ Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում Երևանի քաղապետարանի աշխատանքից՝ ընդգծելով, որ այն, ինչ իրականացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ծառերի սպանդ է։
«Քանի որ ծառը լեզու չունի և չի կարող ասել՝ «ռադտ քաշի, ձեռք մի տուր», մենք ունենք լեզու և պահանջում ենք, որպեսզի ծառերը չհատեն։ Մենք ունենք էկոլոգիական և բնապահնական լուրջ խնդիր՝ շոգ երկիր ենք և յուրաքանչյուր հատված ծառը մեր դեմ է։ Հորդորում եմ՝ պետք չէ բառադի հատել։ Մի երկու փտած ծառ են նկարում, ցույց տալիս, բայց ձեռքի հետ էլ առողջ ծառերն են հատում»,- Երևանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի բնակիչ Ռեմ Սահակյանը։
Նա նշեց, որ ակցիայի մասին տեղեկացել է համացանցից և որպես սրտացավ քաղաքացի որոշել է մասնակցել։
«Այսօր Թումանյան փողոցով անցում ենք ու խաշվում, վառվում ենք, որովեհտև քաչալ ա փողոցը։ Այգիները քաչար են՝ Բուսաբանական, Հաղթանակի և մյուս այգիները, թող այդտեղ տնկեն ինչքան ուզում են, մենք էլ կգնանք ու կհիանանք։ Ես փողոցում տեսել եմ ծառերի հատումը։ Ինձ վրդովվեցրեց, որ մարդիկ մոտենում են Բեգոյանին ու ասում են՝ դուք ունե՞ք փաստաթուղթ, ասում է ՝ ես եմ ստեղի փոստաթուղթը, լո՞ւրջ, մենք էլ մեխի գլո՞ւխ ենք։ Մեր գործն էս երկրում ապրելն է, իսկ իրա գործն է՝ մեզ լսելը»,- ասաց քաղաքացին։



