Որտեղի՞ց Անդրանիկ Քոչարյանին տվյալներ, եթե ՆԳՆ-ն վարորդների սեռի վերաբերյալ առանձին հաշվառում չի իրականացվում
Իրավունք
09:30 25/03/2025
Հայաստան

Որտեղի՞ց Անդրանիկ Քոչարյանին տվյալներ, եթե ՆԳՆ-ն վարորդների սեռի վերաբերյալ առանձին հաշվառում չի իրականացվում

Օրեր առաջ Ազգային ժողովում ԱԺ Պաշտպանության և  անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի նիստում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախաքծի քննարկմանը, ըստ որի  վարորդների համար նախատեսվում է 9 տուգանային միավորի փոխարեն 13 միավոր, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը դժգոհություն էր հայտնել կին վարորդներից։

«Կանայք... մնում է պամադա քսեն քշելուց։ Քսում են, խփում են, մարդիկ են մահանում»,- հայտարարել էր նա։

Panorama.am-ը ներքին գործերի նախարարությունից փորձեց պարզել կին վարորդների մասնակցությամբ վթարների վիճակագրությունը։

Գրավոր հարցմանը՝ 2024 թվականի ընթացքում և այս տարվա երկու ամիսների ընթացքում Հայաստանում քանի՞ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ՃՏՊ-ների հետևանքով քանի՞ մարդ է մահացել և տուժել, ՃՏՊ-ներից քանիսի՞ դեպքում է վարորդը եղել կին և ի՞նչ ելք են ունեցել դեպքերը, կին վարորդների դեպքում ի՞նչ հանգամանքներում են հիմնականում տեղի ունեցել վթարները, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունից տրամադրել են հետևյալ վիճակագրական տվյալները.

Նաև նշվել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների առանձին հանգամանքների և վարորդների սեռի վերաբերյալ առանձին հաշվառում չի իրականացվում։ Իսկ թե որտեղից Անդրանիկ Քոչարյանին նման տվյալներ, որ կանայք շրթներկ են քսում մեքենա վարելիս, վթարի պատճառ դառնում, մարդկանց զրկում կյանքից, այնքան էլ պարզ չէ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder