«Ֆրեշ Մարկետ»-ում վտանգավոր սնունդ են հայտնաբերել
Առողջություն
18:01 25/03/2025
Հայաստան

«Ֆրեշ Մարկետ»-ում վտանգավոր սնունդ են հայտնաբերել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, կասեցվել է «Ֆրեշ Մարկետ» ՓԲԸ-ին պատկանող պատրաստի սննդի արտադրամասի (Երևան, Ծարավ Աղբյուր փ.) արտադրական առանձին գործառույթը` «Սոուս մայոնեզի հիմքով» արտադրատեսակի արտադրությունը:

Կասեցման հիմքը նշված սոուսի նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքն է. այն ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, ուստի համարվում է վտանգավոր սննդամթերք:

Խախտումը վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder