Ջորջ Քլունի. Ես չեմ փորձում մրցել 25 տարեկան դերասանների հետ
Մշակույթ
11:14 25/03/2025
Աշխարհ

Ջորջ Քլունի. Ես չեմ փորձում մրցել 25 տարեկան դերասանների հետ

Հայտնի դերասան Ջորջ Քլունին հայտարարել է, որ այլևս չի նկարահանվելու ռոմանտիկ կատակերգություններում։ Deadline պորտալը գրում է, որ հոլիվուդյան աստղը չի ցանկանում մրցել երիտասարդ դերասանների հետ։ 

«Ես 63 տարեկան եմ։ Ես չեմ փորձում մրցել 25 տարեկան դերասանների հետ։ Դա իմ գործը չէ։ Ես այլևս ռոմանտիկ ֆիլմերում չեմ նկարահանվում»,- ասել է Քլունին։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, Քլունիի վերջին ռոմանտիկ դերը եղել է 1996 թվականի ֆիլմում։ Դերասանը նաև պատմել է, որ իր համար օրինակ է Փոլ Նյումանը, ով տարիքի հետ հասկացել և ընդունել է, որ կերպարային դերասան է։ Եվ նա չի փորձել ավելի երիտասարդ երևալ կամ ռոմանտիկ դերեր խաղալ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջորջ Քլունի. Ես չեմ փորձում մրցել 25 տարեկան դերասանների հետ