Ֆուտբոլի ազգային հավաքականում բարոյահոգեբանական վիճակը շատ վատն է. ՀՖՖ նախկին նախագահ
Քաղաքական
10:30 25/03/2025
Հայաստան

Ֆուտբոլի ազգային հավաքականում բարոյահոգեբանական վիճակը շատ վատն է. ՀՖՖ նախկին նախագահ

ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը Ֆուտբոլի ազգային հավաքականի պարտությունները պայմանավորում է քաղաքական գործոնով։

«Ես միշտ ասել եմ, Նիկոլ Փաշինյանն անվերջ պարտությունների սիմվոլ է, քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը որևէ տեղ որևէ հաջողություն չի ունենալու»,-ասաց նա 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ։

Վանեցյանը հիշեցրեց, ամիսներ շարունակ ֆուտբոլասերներ պահանջում են Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը, սակայն որևէ արձագանք չկա։

«Ուզում եմ հիշեցնել, թե իմ հրաժարականն ինչ պայմաններում տեղի ունեցավ։ Երբ քաղաքականությունը խառնվեց ֆուտբոլին, ես, որպեսզի ֆուտբոլին չվնասեմ, որոշում կայացրեցի ու ինքակամ հեռացա ՀՖՖ նախագահի պաշտոնից։ Ֆեդերացիայի նախագահին հեռացնելու տարբերակ չունեին իշխանությունները, նրանք պետք է վնաս տային ֆուտբոլին, ինչն ինձ համար անընդունելի էր»,-ասաց  ՀՖՖ նախկին նախագահը։

Նա, վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները, ասաց՝ Ֆուտբոլի ազգային հավաքականում բարոյահոգեբանական վիճակը շատ վատն է։

«Ես դա գիտեմ ներսից, ինձ հետ խոսում են շատ մարդիկ։ Բաժանված են տարբեր խմբերի, մի հատվածը սրա սիրելիներն են, մյուս հատվածը նրա սիրելիներն են։ Այսինքն չկա թիմային խաղ, իսկ ֆուտբոլում հաջողությունը գրանցվում է բացառապես թիմային աշխատանքի արդյունքում»,-ասաց նա։

Ֆեդերացիայի նախկին նախագահն  ասաց, թիմում լավ ֆուտբոիստներ կան, կարող է իրականում շատ լավ թիմ լինել, բայց չկա Հենրիխ Մխիթարյանը, որը բարձրակարգ ֆուտբոլիստ է, անվերապահ հեղինակություն և ունի առաջնորդի հատկություններ, կարողանում է թիմում հանգստություն փոխանցել։

Վանեցյանի խոսքով, այս իշխանությունը ձախողման մատնած որևէ ոլորտում, այդ թվում նաև ֆուտբոլում որևէ քայլ չի անում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ֆուտբոլի ազգային հավաքականում բարոյահոգեբանական վիճակը շատ վատն է. ՀՖՖ նախկին նախագահ