Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սարիկ Մինասյանին ասում եմ՝ տղա ես, ապացուցի, չապացուցես, դու Ֆուֆլո ես. Արտյոմ Ղազարյան
«Երեկ Սարիկ Մինասյանը հայտարարել է, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար, ինչի պատասխանն այսօր մինչև երեկո պետք է տա, պարզաբանի և ապացուցի, որ ես դիմել եմ քաղաքացիության»,- հրավիրված ասուլիսում հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը։
Նա հայտարարեց, որ եթե Մինասյանը չապացուցեց, ապա կհամարի, որ ինքը օդի մեջ խոսող մարդ է:
Ղարաղազարյանը նշեց, որ ինքը նման թուղթը հիմա չունի, ունեցել է, ոչ թե կացության թուղթ, այլ դա նրա համար է, որ կարողանա Թուրքիա մտնել դուրս գալ և գործունեությունը ծավալել այդ երկրում:
Թեկնածուն նշեց, որ գործունեություն է ծավալում Թուրքիայում, հարակից երկրներում և որպեսզի կարողանա թուրքական օերնքներով թուլատրելի 1 ամսից ավել մնալ այնտեղ, ստիպված է եղել վերցնել նման թուղթ։
«Ես զարմանում եմ, որ ԱԺ նախկին պատգամավորն այդքան թերի զարգացած լինել, որ չկարողանա ճշտել, թե այդ թուղթն ինչի համար է»,-ասաց Արտյոմ Ղարաղազարյանը։
«Սարիկ Մինասյանին ասում եմ՝ տղա ես, ապացուցի, չապացուցես, քո լեզվով, ժարգոնով քեզ ասում եմ դու Ֆուֆլո ես»,-ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածուն։
կուսակցության նախագահ Սուրեն Սուրնյանն էլ հայտնեց, որ եթե Մինասյանը մինչև երեկո ներողություն չխնդրի, ապա դատական կարով է պատասխան տալու,քանի որ կուսակցության վարկանիշին է խփում։
«Ինձ համար շատ տարակուսելի է, որ հայրենքի գողերի ներկայացուիցչը հայրենիքի դիրքերից է խոսում»,-ասաց Սուրենյանը և նշեց, որ ՔՊ ղեկավարն ամեն օր Էրդողանի և Ալիևի նկարների առաջ մոմ է վառում, իսկ նրա կուսակցության գյումրեցի թեկնածուն հակաթուրքական նարատիվ է առաջացնում։