Փաշինյանը տարածաշրջանի ամենաուժեղ բանակը սարքել է կրտած բանակ, իր կնոջ՝ արթիկցի ընկերուհու կլուբնիկի բիզնեսի բանակ. Զոհրաբյան
Քաղաքական
16:09 25/03/2025
Հայաստան

Փաշինյանը տարածաշրջանի ամենաուժեղ բանակը սարքել է կրտած բանակ, իր կնոջ՝ արթիկցի ընկերուհու կլուբնիկի բիզնեսի բանակ. Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանը վերջին հարցազրույցում հայտարարեց, թե Հայաստանը պետք է ունենա պաշտպանունակ բանակ, որի կերպափոխման գործընթացը, որը նախաձեռնել են իրենք, որևէ կերպ չի կարող վտանգել խաղաղությանը։

Խոսքի և գործի միջև աղաղակող հակասություններ պարունակող նման մի շարք հայտարարությունների «Panorama-հարցազրույցների» տաղավարում անդրադարձավ  հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

Հարցազրույցում հնչեցված թեզերի երկրորդ մասը՝ ստորև.

▪Ես չգիտեմ, թե ինքը բանակ ասելով ինչ նկատի ունի, եթե նկատի ունի Սասուն Միքայելյանի ասածը, որ մենք պետք է մեզ խելոք պահենք, խեղճ լինենք, մեր բանակը պետք է խեղճ լինի, որ մեր գլխին չբամփեն, էդ առումով Նիկոլ Փաշինյանն իր խնդիրեը լուծել է։ Փաշինյանը կրտել է հայկական բանակը։

▪ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանի ամենաուժեղ բանակը սարքել է կրտած բանակ, իր կնոջ՝ արթիկցի ընկերուհու կլուբնիկի բիզնեսի բանակ․

 ▪Էս էլ էն դեպում, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր Նախկինների «տռուսիկ-մայկա» չունեցող բանակը։ Ինձ ամեն օր ծնողներ են զանգահարում, ասում են՝ որ ոչ միայն տռուսիկն ու մայկան են տանում, այլև պարբերաբար գումար են փոխանցում իրենց երեխաների քարտերին, որովհետև սրանք բանակը վերածել են ղումարբազության վայրի։

 ▪Միայն 2024 թվականին ըստ գլխավոր դատախազի, մեր բանակում ունեցել ենք 40 զոհ, որից ընդամենը 4-ն է եղել հակառակորդի կրակոցից, մնացած 36-ը՝ սպանության, ինքնասպանության, հիվանդության հետևանք է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը տարածաշրջանի ամենաուժեղ բանակը սարքել է կրտած բանակ, իր կնոջ՝ արթիկցի ընկերուհու կլուբնիկի բիզնեսի բանակ. Զոհրաբյան