Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գլխավոր դատախազը միջնորդեց Հովիկ Աղազարյանին զրկել անձեռնմխելիությունից կաշառք ստանալու համար
«Քրեական վարույթով հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սլավիկ Կարապետյանն իր կնոջ հոր ՝ Աշոտիկ Կամավոսյանի խնդրանքով 2023 թվականի օգոստոսի 8-ին դիմելէ իր մտերիմ Սլավիկ Պողոսյանին, որպեսզի նա իր հերթին դիմի պաշտոնատար անձ հանդիսացող օրենսդիր իշխանության ներչկայացուցչին՝ 200-300 հազար դոլարի դիմաց օգտագործելու ՍԱՏՄ պաշտոնատար անձանց նկատմամաբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը»,-ԱԺ-ում հայտնեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելով Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։
Դատախազը զեկուցեց, որ Աղազարյանի կողմից իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Աշոտիկ Կամավոսյանի օգտին ապօրինի կամավոր գործողություններ կատարելու համաձայնություն է ձեռք բերվել՝ առանց համապատասխան փաստաթղթերի, կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար, որը կազմելու էր 150-200 հազար գլուխ։
Ըստ դատախազի՝ հետագայում հանդիպում է եղել Աղազարյանի հետ և նրան առաջարկել են 20 հազար դոլար կաշառք, իսկ մնացածը՝ յուրևաքանչյուր խմբաքանակը արտահանելուց հետո, ինչի հետ նախկին ՔՊ-ական պատգամավորը չի համաձայնել և վրդովվել է՝ ասելով որ նման պայմանավորվածություն չի եղել։
Ըստ Վարդապետյանի ներկայացրած երկրորդ գործի՝ «Էկոսիթի» ընկերության սեփականատերը դիմել էր Աղազարյանին՝ Աջափնյակ վարչական շրջանի 136 դպրոցի վթարային շենքը քանդելու և նրա մի մասի վրա նոր դպրոց, իսկ մյուս մասի վրա բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն ստանալու նպատակով և դրա դիմաց ստացել է 23 հազար դոլար։ Բայց Հովիկ Աղազարյանը չի կարողացել կազմակերպել այն և չի վերադարձրել գումարը։
Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելուց հետո գործերը միանգամից ուղարկվելու են դատարաններ։