Արձանագրել ենք, որ այս միջավայրում որևէ էսկալացիա մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ. Փաշինյանը՝ Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի մասին
Քաղաքական
16:55 26/03/2025
Տարածաշրջան

Արձանագրել ենք, որ այս միջավայրում որևէ էսկալացիա մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ. Փաշինյանը՝ Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի մասին

«Հեռախոսազրույցի առաջին արձանագրումը մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության նկատմամբ  հետաքրքրության վերահաստատումն էր և արձանագրումը, որ այդ օրակարգը շարունակում է  նույնքան հրատապ լինել Միացյալ նահանգների գործող վարչակազմի համար և մեր դեպքում էլ, բնականաբար, այդ նույն արձանագրումը կար»,- պատասխանելով ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նշելով, որ հեռախոսազրույցի երկրորդ թեման տարածաշրջանային իրավիճակն է, մասնավորապես խաղաղության գործընթացը՝ Փաշինյանն ասաց.

 «Միացյալ Նահանգների պետքարտուղարը նույնպես այդ արձանագրումն արեց, որ կարևոր փուլ է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ համաձայնության գալը և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների հաջողությամբ ավարտելը»,-ասաց նա։

 Փաշինյանը հայտարարեց, որ երկուստեք այն կարծիքին են եղել, որ այդ արդյունքը չպետք է կորսվի և խաղաղության համաձայնագիրը հնարավորինս արագ պետք է ստորագրվի, վավերացվի և ուժի մեջ մտնի երկու երկրներում։

 «Արձանագրել ենք, որ առավել ևս այս միջավայրում որևէ էսկալացիա մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ և պայմանավովել ենք որ կշարունակենք բարձր մակարդակի շփումները Հայաստանի և Միցյալ նահանգների միջև»,- ասաց Փաշինյանը։

Պատասխանելով հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը բացվելու դեպքին՝ Փաշինյանը արձանագրեց, որ սահմանային բոլոր անցակետերում ՌԴ սահմանապահ զորքերի փոխարեն արդեն կանգնած են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը և շնորհակալություն հայտնեց ռուսական կողմից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արձանագրել ենք, որ այս միջավայրում որևէ էսկալացիա մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ. Փաշինյանը՝ Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի մասին