Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ես երբեք չեմ մասնակցել որևէ քարոզարշավի, ես զբաղվում եմ իմ գործով․ Արթուր Ալեքսանյան
Հունահռոմեական ոճի հայտնի ըմբշամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի մեդալակիր Արթուր Ալեքսանյանը պարզաբանում է տարածել իր և Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի լուսանկարի առնչությամբ․
«Անկեղծ ասած, իմ այս երկար ու ձիգ տարիների ընթացքում, ես երբեք չեմ մասնակցել որևէ քարոզարշավի, իմ սպորտային նկարագիրը կոփել է նաև կամքս, ես զբաղվում եմ իմ գործով։
Նկարի հետ կապված կասեմ, որ սույն թվականի մարտի 11-ին, երբ քարոզարշավը դեռ չէր մեկնարկել, ՏԿԵ նախարարը Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ այցելել են Գյումրի՝ իմ անվան սպորտային համալիրի շինարարական աշխատանքներին և խնդիրներին ծանոթանալու»,- գրել է մարզիկը։