Էդ ո՞նց է ստացվում՝ Խաչիկ Սուքիասյանը լավ հյուրանոց է սարքում, պիցցերիա է սարքում, Կառավարություն չգիտի ոնց սարքի, բա խի եք ըտե նստած․ Գեղամ Մանուկյան
Քաղաքական
18:33 26/03/2025
Հայաստան

Էդ ո՞նց է ստացվում՝ Խաչիկ Սուքիասյանը լավ հյուրանոց է սարքում, պիցցերիա է սարքում, Կառավարություն չգիտի ոնց սարքի, բա խի եք ըտե նստած․ Գեղամ Մանուկյան

«Դիմում եմ դպրոցականներին՝ սիրելի աշակերտներ, լավ սովորեք, բայց մի զգուշացում՝ Նիկոլ Փաշինյանից բան չսորովորեք։ Հակառակ դեպքում ձեր կողքի վատ ապրողին, թոշակառու տատիկին ոչ թե փորձելու եք օգնեք, այլ ասելու եք՝ փոքր ժամանակ դու լավ չես սովորել, դրա համար էլ լավ չես ապրում»,- այս մասին  ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ միաժամանակ դիմելով քպ-ականներին։

«Էդ ո՞նց է ստացվում՝ Խաչիկ Սուքիասյանը լավ հյուրանոց է սարքում, պիցցերիա է սարքում, բակ է սարքում, Կառավարություն չգիտի ոնց սարքի։ Բա խի եք ըտե նստած, ձեր ամբողջ աշխատանքը զրոյացում է, բա խի եք ստեղ նստած»։

Անդրադառնալով «Ղարաբաղյան շարժմանը» պատգամավորն ասաց․ « Դեռ 21թ․-ին Ստալին, Բերյա ասում էին՝ «Ղարաբաղյան շարժում» չպետք է լինի, հետո Սուսլովն էր ասում, Գևորգովը, Մութալիբոլը  ևայլք, բայց ղարաբաղյան շարժումը կար։ «Ղարաբաղյան շարժումը» շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար, Հայաստանում և Արցախում ձևավորված համաժողովրդական շարժումը բացառիկ է իր հզորությամբ, խորապես ազգային է և ժողովրդավար։ Շարժումը մեր պետականության վերականգնման առաջին քայլը հանդիսացավ , որով վերագտանք ազատ և անկախ ապրելու մեր ճակատագիրը  կերպելու և ապագան տնօրինելու վճռականությունը։ Փետրվարյան շարժումը հայոց զարթոնքի մի բացառիկ օրինակ էր, որը ոգեշնչեց միլիոնների, վերագտանք ազգային միասնություն և այլն»,- ասաց Մանուկյանը։

Նա նաև հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի 2019 և 2020թթ-ին հնչեցրած արտահայտությունը բջյուջե քննարկման ժամանակ ելույթի ընթացքում, երբ ասել է, որ 300 տարվա մեջ միակ ազգային շարժումը եղել է «Ղարաբաղյան շարժումը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder