Դիանա Գասպարյանի բնակարանը խուզարկել են, «ոչինչ չեն գտել». խոսնակ
Իրավունք
16:06 26/03/2025
Հայաստան

Դիանա Գասպարյանի բնակարանը խուզարկել են, «ոչինչ չեն գտել». խոսնակ

Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հաստատում է տեղեկությունը, որ սկեսրային պատկանող գազալցակայանում տեղի ունեցած սպանությունից հետո իրավապահները խուզարկել են իրենց բնակարանը: Այս մասին հայտնում է «Ազատությունը»։ 

Խոսնակի փոխանցմամբ, իրավապահները փնտրել են գազալցակայանի տեսախցիկների կրիչները, բայց դրանք չեն հայտնաբերել:

Ըստ խոսնակի, «ոչինչ չեն հայտնաբերել, քանի որ գազալցակայանի տարածքը եղել է նորգման մեջ և տեսախցիկներով պետք է կահավորվեր աշխատանքների ավարտին»:

էջմիածնեցի 35-ամյա Արթուր Պարոնյանի՝ գազալցակայանում սպանությունից հետո, քննչականը քրեական գործ է հարուցել, մեկ հոգու մեղադրյալ ներգրավել։ Իրավապահները չեն հայտնում, թե ով է մեղադրյալը և արդյո՞ք նրան գտել ու ձերբակալել են:

«Հետք»-ի տեղեկություններով՝ սպանություն կատարելու մեջ կասկածվում է 33-ամյա «Ճապ» մականունով տղամարդը:

Հիշեցնենք՝ մարտի 22-ին, ժամը 2.08-ին, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդու։ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչության և ՀՈԳՎ Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը ժամերի ընթացքում բացահայտվել է։

«Ոստիկանները պարզվել են, որ, ըստ նախնական տվյալների, մարտի 22-ին ժ.01.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջև ծագած վիճաբանության ընթացքում 33-ամյա տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ, որը բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ»,- Panorama.am-ին հայտնել էին ՆԳՆ-ից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder