Մեր պատգամավորները գիտակցում են՝ ոնց անեն Փաշինյանի իմպիչմենտը, բայց չեն անում. Էդգար Ղազարյան ՈւՂԻՂ
Քաղաքական
21:15 26/03/2025
Հայաստան

Մեր պատգամավորները գիտակցում են՝ ոնց անեն Փաշինյանի իմպիչմենտը, բայց չեն անում. Էդգար Ղազարյան ՈւՂԻՂ

«Պարզվում է մեր պատգամավորները գիտակցում են ոնց անեն Փաշինյանի իմպիչմենտը, բայց չեն անում»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց հասարակական- քաղաքական գործիչ Էդգար Ղազարյան։

Դրա համար անհրաճեշտ է, որ  ժողովուրդը գնա հավաքվի ԱԺ-ի դիմաց և ոչինչ չանի ուղղակի նստի և դրանով ճնշում գործադրի պատգամավորների վրա։

««Փողոցային պայքար»+«Անվստահության գործընթաց», այս երկուսը միասին են այդ հարցը լուծում։ Եթե անվստահություն չկա՝ հանրահավաքներն անմտույթուն են։ Հանրահավաքները ժողովրդին չի հետաքրքրում, ես ել եմ հանարհավաք անում, իմ ելույթներն էլ են իմ համար անհետաքրքիր»,- ասաց Էդգար Ղազարյանը;

Հասարակական -քաղաքական գործիչը նաև նախանշեց ՔՊ-ական պատգամավորներին ճնշումներից ազատելու գործընթաց, որոնք կարող են միանալ իմպիչմենտին։

«Ժողովրդական լայն զանգվածներով ազատենք ՔՊ-ի պատգամավորներին ճնշումներից»,-Ասաց Ղազարյանը և նշեց, որ դրանից հետո պատգամավորներից կպահանջեն ստորագրել իմպիչմենտի տակ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder