Բա էլ իմ պաշտպանվելու իրավունքն ո՞ւր մնաց, տիկին դատախազ. Հովիկ Աղազարյանը՝ Վարդապետյանին
Իրավունք
12:28 26/03/2025
Հայաստան

Բա էլ իմ պաշտպանվելու իրավունքն ո՞ւր մնաց, տիկին դատախազ. Հովիկ Աղազարյանը՝ Վարդապետյանին

«Ձեզ հայտնի՞ է, որ 2024 թվականի հունվարի 3-ին ես Արաբկիրի ոստիկանության բաժանմունքում հաղորդում եմ տվել ձեր միջնորդության մեջ նշված, Արամի, Գոհարի,Հայկ և էլի մի երկու ֆիգուրանտների հետ կապված, որոշ ընթացակարգերից հետո, բայց քննչական կոմիտեն վարույթ չի ընդունել»,-Գլխավոր Դատախազ Աննա Վարդապետյանին հարցրեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Դատախազը ներկայացնում էր Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը։

Նա նշեց, թե արդյոք ճիշտ են համարում, որ մի գործից դրվագ են անջատում և ուղարկում դատախազություն, որտեղ Աշոտիկ Կամավոսյանը ճնշումների տակ ցուցմունք է տալիս։

«Ի դեպ՝ Աշոտիկ Կամավոսյանին ես առաջին ագամ տեսել եմ առերեսման ժամանակ։ Արդյոք չի խախտվում պաշտպանվելու իմ սահմանադրական իրավունքը, երբ գործի մի մասը վերցնում և ուղարկում եք դատարան և այդ մարդը, որը հիվանդ է, չգիտեմ ինչ մեղքեր վրեցնի իր վրա, միայն թե ազատվի այս տանջանքից և դատարանի որոշում լինի, որ ինքն ինձ կաշառք է առաջարկել... Բա էլ իմ պաշտպանվելու իրավունքը ո՞ւր մնաց, տիկին դատախազ»,-հարցրեց Հովիկ Աղազարյանը։

Դատախազը նշեց, որ տեղյակ են Աղազարյանի հաղորդումից և Արամ Մկրտչյանի տեսագրության մասին, որտեղ վերջինս ասում է, թե իրեն չթվա, թե ով առաջինը գնաց կոմիտե հաղորդում տվեց, ինքը ճիշտ է։

 Վարդապետյանը նաև նշեց, թե Աշոտիկ Կամավոսյանն իր վրա ճնշումների մասին բարձրաձայնում չի արել։

Աղազարյանը հիշեցրեց, թե իր գործը քննվել է 2024 թվականից, իսկ դատախազություն է ուղարկվել 2024 թվականի վերջին (ակնարկելով մանդատը դնելու Փաշինյանի խնդրանքը) և արդյոք այդտեղ կապ չի տեսնում, ինչպես նաև նշեց, որ Արամ Մկրտչյանը լքել է երկիրը և իր ցուցմունքները տեսագրությամբ է ուղարկել։

 Վարդապետյանն ասաց, թե ոչ մի անգամ Աղազարյանն իր ցուցմուններում չի հերքում, որ գումար է ստացել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder