Մենք ղարաբաղյան շարժումը մեր կողմից չենք շարունակում, մենք գնում ենք ուրիշ ճանապարհով. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
17:32 26/03/2025
Հայաստան

Մենք ղարաբաղյան շարժումը մեր կողմից չենք շարունակում, մենք գնում ենք ուրիշ ճանապարհով. Նիկոլ Փաշինյան

«Մենք  ռազմավարություն ենք որդեգրել, որին պետք է հավատարիմ մնանք ու շարունակենք մեր գործողություններն այդ ռազմավարության շրջանակներում։ Դա ճնշում անվանել, տեղեկատվական գրոհ անվանել, այդ ամեն ինչը՝ այո»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝  ատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Թաբոյանի հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունները, թե հայկական կողմը խախտում է հրադադարը, ճնշման միջոց է, ճնշման փորձ գուցե զիջումներ պահանջելու կամ խաղաղության պայմանագրի գործընթացը խաթարելու համար, ունի՞ նման զգացողություն։

Նա նշեց, որ իրենց վերաբերմունքը հետևյալն է՝ ցանկացած իրավիճակ պետք է ավելի խորը, համապարփակ հասկանալ։

Փաշինյանը կրկնեց, որ իրենք փոխադարաձաբար, հիմա արդեն արձանագրված, ճանաչել են միմյանց տարածքային  ամբողջականությունը, ընդ որում նաև դե յուրե։

«Մենք ասում ենք, որ ղարաբաղյան շարժումը, մենք մեր կողմից չենք շարունակում... Մենք գնում ենք ուրիշ ճանապարհով, և այս տրամաբանության մեջ, սա նշանակում է, որ սահմանային միջադեպերի հետ կապված էլ ընդհանուր վերաբերմունքը  և ընկալումը պետք է փոխվի և բանաձևը պետք է փոխվի։ Մենք գնում ենք այդ բանաձևը փոխելու ճանապարհով»,- ասաց Փաշինյանը։

Հարցին՝ արդյո՞ք սկսվել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի,  օրվա հետ կապված խորհրդակցությունները, առաջընթաց կա՞ այս հարցում,  Ն.  Փաշինյանն ասաց. «Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սկսել խորհրդակացությունները, հրապարակային առաջարկությունները զուգորդում ենք նաև դիվանագիտական խողովակներով։

Այն, ինչ-որ ունենք արձանագրած որպես առաջընթաց ու հաջողություն, բոլորը գիտեք, այն, ինչ-որ  դեռևս չի հաջողվել լուծել, դրա մասին էլ բոլորը գիտեն։ Այն, ինչ-որ կոնկրետ ունենք, ունենք, այն ինչ դեռևս կոնկրետ չունենք, չենք բացառում, որ հաջորդ պահին կունենանք, բայց չեմ բացառում, որ հաջորդ պահին էլ չենք ունենա։

Վաղաժամ գնահատականներն այդքան էլ ճիշտ չեն»։  

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder