Դաբաղի պատճառով Գերմանիայից միս ու կենդանիներ չեն ներմուծվի
Առողջություն
16:39 26/03/2025
Հայաստան

Դաբաղի պատճառով Գերմանիայից միս ու կենդանիներ չեն ներմուծվի

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝  մարտի 26-ից ժամանակավորապես արգելվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, ինչպես նաև այլ երկրներից գերմանական ծագում ունեցող, Գերմանիայով տարանցիկ փոխադրվող դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների (խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի և ուղտազգիների), ինչպես նաև դրանցից ստացված թարմ, պաղեցված, սառեցված մսի և ենթամթերքների, խոշոր եղջերավոր կենդանիների (ներառյալ գոմեշների) չմշակված մորթերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

Տեսչական մարմնից մանրամասնում են, որ արգելանքը սահմանվել է՝ հիմք ընդունելով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արձանագրված դաբաղ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայք էջում հրապարակված տեղեկատվությունը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder