Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Որ ընտրվեմ, կառավարությանը դատի եմ տալու, Բարսեղյան Լևոնն էլ կուրախանա. Վարդան Ղուկասյան
«Գյումրիի հարկային ռեսուրսները 85 մլրդ դրամ են։ ՀՀ Սահմանդրության 185, 186 հոդվածների, ՏԻՄ օրենքի 86-րդ հոդվածի համաձայն, 85 մլրդ դրամ հարկերի դեպքում քաղաքին պետք է հատկացնեն ոչ թե 3 մլրդ 200 մլն, այլ 27-30 մլրդ դոտացիա պետական բյուջեից։ Մինչև այսօր չեն հատկացրել»,-հայտարարել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ այսօր պետբյուջեից ավելի քիչ գումար է հատկացվում երկրաշարժ տեսած 157 հազար բնակչություն ունեցող քաղաքին, քան օրինակ 8 հազար ուսանող ունեցող ու տարեկան ավելի քան 1 մլն դրամ վարձ վճարող ԵՊԲՀ-ին։
«Մենք ողորմություն չենք խնդրում։ Դա քաղաքի հասանելիքն է։ Դրա համար եթե ես եկա, անպայման պետք է պահանջեմ, եթե չարեցին, պետությանը, կառավարությանը դատի եմ տալու։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության մեջ կլինի, որ ՏԻ մարմինները համարձակություն ունեն կառավարությանը դատի տալու։ Այդտեղ Լևոնը Բարսեղյան կուրախանա, քանի որ դեմոկրատիան քաղաքում քայլ-քայլ առաջ կգնա, հավանական է նա էլ մեզ կօգնի, քանի որ սիրում է նմանատիպ բաներին մասնակից լինել»,-ասաց Ղուկասյանը։