Պարոն Փաշինյան, էն բանակցային արդյունքից հետո, որ ունեցել եք, սպասելի էր էսպիսի վարքագիծը․ Քրիստինե Վարդանյան
Քաղաքական
19:44 26/03/2025
Հայաստան

Պարոն Փաշինյան, էն բանակցային արդյունքից հետո, որ ունեցել եք, սպասելի էր էսպիսի վարքագիծը․ Քրիստինե Վարդանյան

«Պարոն Փաշինյան, էն բանակցային արդյունքից հետո, որ ունեցել եք, բնականաբար էսպիսի վարքագիծ պիտք է դրսևորեիք»,- ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Անդրադառնալով Փաշինյանի՝ Ղարաբաղյան շարժման հետ կապված հայտարարություններին, պատգամավորն ասաց․ « Շրժումն ավարտելու մասին այդ հակագիտական պնդումներին անդրադառնամ՝հերիք է մեր ժողովրդին փորձեք համոզել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած միակ խնդիրը Արցախյան հարցն է: Այդ Արցախյան հարցը հենց փակենք, էլ որևէ խնդիր չենք ունենա, որովհետև դուք էս ճանապարհով արդեն 3 տարի է գնացել եք: Դուք այս նույն տրամաբանությամբ հրաժարվեցիք բանակցությունների սեղանին քննարկել փախստականների վերադարձի հարցը, իբր թե դրանով արգելափակում եք, որ Ադրբեջանն այդ հարցը չքննարկի: Հիմա դուք չեք քննարկում արցախահայերի վերադարձի հարցը, բայց Ադրբեջանը շարունակում է առաջ տանել ադրբեջանցիների բնակեցման հարցը Հայաստանում»։

Պատգամավորի խոսքով՝ ժողովուրդի շրջանում կա մեծացող շարժում, որոնք պահանջում են Փաշինյանի հեռացումը։

 «Եթե ձեր համար որևէ թիվ կա, որ դրանից հետո է ժողովուրդ, էդ թիվը ասեք, մենք շատ արագ դա կկազմակերպենք: Գնալով մեծացող թվով, ձևով, շարժումով: Ինչ վերաբերում է ձեր անպատասխանատու հայտարարություններին, որ էս ամբիոնից եք անում, ես զարմանում եմ՝  գալիս եք մեղադրում դավաճանության մեջ, էլ չգիտեմ շպիոնաժի մեջ, էլ դասալիքներին աջակցելու: Դատախազության տեղը չգիտե՞ք, հաղորդում տալու ձևը չգիտե՞ք: Ես պատրաստ եմ ձեզ հետ գալ, գնանք էդ հաղորդումը տանք: Ձեր ունեցած փաստերը ընտրությունների համա՞ր եք պահել, ինչի՞ համար եք պահել: Եթե փաստեր ունեք՝ ներկայացրեք իրավապահ մարմիններին»,- հայտարարեց Վարդանյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝արդեն 7-րդ տարին է միայն հայտարարություններ են արվում:

«Ես հրապարակում եմ 2022-ի, ընդդիմության չէ, ձեր հրապարակած կետերը, որով դուք ասել եք, որ գնալու եք էդ կետերով: 6 կետ եք հրապարակել: Տեսեք ինչ եք ասում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը պիտի արտացոլեք: Պիտի ռազմագերիների վերադարձի հարցը արտացոլեք՝ 4-րդ կետով, իսկ 6-րդ կետը ընդհանրապես ֆանտաստիկայի ժանրից է՝ համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը պիտի դիմեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Դուք 2022-ին հրապարակել եք, որ էս կետերով եք բանակցելու: Էդ որ հարցնում եք՝ ի՞նչ ենք զիջել, էստեղ զիջել եք էս կետերից որևէ մեկը: Ձեր ստացած փաստաթղթում արտացոլված է»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder