Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի 1-ին տեղը զբաղեցնողին կտրվի 4 մլն ՀՀ դրամ մրցանակ
Ժաննա Անդրեասյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում այսօր հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի՝ Կոտայքի մարզի համայնքային փուլի մրցումներին, որոնցում ընդգրկված են Չարենցավանի, Հրազդանի, Աբովյանի և Եղվարդի դպրոցները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Մրցաշարին մասնակցում են Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների հավաքական թիմեր: Համայնքային փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը կմասնակցեն մրցաշարի երկրորդ՝ մարզային փուլին, որը կանցկացվի ապրիլի 1-15-ը: Եզրափակիչ փուլը նախատեսված է ապրիլի 26-27-ին:
Կոտայքի մարզից առաջին տարիքային խմբի մրցումներին ավելի քան 30, իսկ երկրորդ՝ ավագ տարիքային խմբի մրցումներին ավելի քան 40 դպրոցի աշակերտներ են մասնակցել: Ընդ որում՝ մրցաշարին չեն կարող մասնակցել դպրոցական թիմերի այն աշակերտները, որոնք երկու տարի անընդմեջ մրցանակային տեղեր են զբաղեցրել:
Հիշեցնենք՝ ծրագիրն իրականացվում է ՀՀ մարզերի 38 քաղաքներում (տարածաշրջաններում) և Երևան քաղաքի վարչական շրջաններում: Մրցաշարը նպատակ ունի դպրոցականների շրջանում խթանել առողջ ապրելակերպի քարոզչությունը՝ նպաստելով սեղանի թենիսի մասսայականացմանը:
Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:
Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն՝
1-ին տեղ՝ 4 մլն ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 2,500,000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 1,500,000 ՀՀ դրամ:
Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝
1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ:
Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝
1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ:
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն»,- հայտնում են նախարարությունից:
Հ