Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով պարեկները ձերբակալել են վարորդին
Իրավունք
18:46 26/03/2025
Հայաստան

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով պարեկները ձերբակալել են վարորդին

Մարտի 17-ին Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«39-ամյա վարորդի մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ և կիսամոխրացած հետքերով կաթուցիչ։
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով պարեկները ձերբակալել են վարորդին և տեղափոխել Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
 
Հաջորդը մարտի 20-ին էր, երբ Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Կրայսլեր» մակնիշի մի մեքենա։

31-ամյա վարորդը պարեկների բանավոր պահանջով ներկայացրել է հոգեմետ 13 դեղահաբ, նաև` մահակի նմանվող առարկա։
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
 
Գեղարքունիքի պարեկների հաջորդ բացահայատումը մարտի 24-ին էր, երբ նրանք ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲԻԴ» մակնիշի մի մեքենա։

Պարեկների բանավոր պահանջով մեքենայի 31-ամյա վարորդը ծխախոտի տուփի միջից ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված սպիտակ բյուրեղանման զանգված և հայտնել, որ այն կրիստալ տեսակի թմրանյութ է։
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Կրիստալի քաշը 3,7 գրամ էր։

Վարորդը նաև ներկայացրել է գաղտնի փականով դանակ։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder