Ֆրանսիայում կներկայացվեն հայ անվանի նկարիչների 70-ից ավելի իմպրեսիոնիստական ստեղծագործություններ
Մշակույթ
14:38 26/03/2025
Հայաստան

Ֆրանսիայում կներկայացվեն հայ անվանի նկարիչների 70-ից ավելի իմպրեսիոնիստական ստեղծագործություններ

Հայկական կերպարվեստի, ազգային արժեքների և մշակույթի հանրահռչակմանն ուղղված թանգարանի այժմյան հայեցակարգային առաջնահերթություններով պայմանավորված՝ իմպրեսիոնիզմի հայրենիք Ֆրանսիայում կներկայացվեն անվանի նկարիչներ Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի 70-ից ավելի իմպրեսիոնիստական ստեղծագործությունները և փաստավավերագրական նյութերը Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից: Այս մասին հայտնում են Ազգային պատկերասրայից։ 

«Այս բացառիկ ցուցադրությունն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Մշակութային ուղիներ ծրագրի Իմպրեսիոնիզմի ուղիներ նախագծի շրջանակներում, որին 2022 թ. անդամակցում է Հայաստանի ազգային պատկերասրահը»,- նշում են Ազգային պատկերասրահից։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ֆրանսիայում կներկայացվեն հայ անվանի նկարիչների 70-ից ավելի իմպրեսիոնիստական ստեղծագործություններ