Այսօր միջինք է, տանտիկինները թխում են բաղարջ
Հասարակություն
12:46 26/03/2025
Հայաստան

Այսօր միջինք է, տանտիկինները թխում են բաղարջ

Մեծ Պահքի 24- րդ օրը (այս տարի Պահքը մեկնարկել է մարտի 3-ից) կոչվում է միջինք, նշանակում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին:

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:

Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի  դրամը, այդ տարի հաջողություն կունենա:

Հիշեցնենք, որ Մեծ պահքը սկսվել է մարտի 3-ից։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Ս. Հարությանն տոնն այս տարի կնշվի ապրիլի 20-ին։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder