Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինքնաթիռը 2 ժամ թռիչքից հետո ստիպված է եղել օդում հետ շրջվել՝ ուղևորի հեռախոսի կորցնելու պատճառով
Air France-ի ինքնաթիռը թռիչքից երկու ժամ հետո հետ է շրջվել, քանի որ ուղևորը կորցրել է հեռախոսը։ Այս մասին հայտնում է The Standard-ը։
Ինչպես հայտնում է «Գազետա ռու»-ն, անցած շաբաթ Փարիզից Պուենտ-ա-Պիտր 9-ժամյա չվերթն իրականացնող AF750 ուղղաթիռը Կարիբյան ծովում գտնվող Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտի՝ Գվադելուպե քաղաքի օդանավում շարժական կապի միջոցի անհետացման պատճառով, երբ ինքնաթիտում եղել է 375 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։
Ինչպես հայտնում է FlightRadar24-ը, Boeing 777-ը, որը օդ է բարձրացել Փարիզի Օրլի օդանավակայանից տեղական ժամանակով ժամը 12:00-ին, հետ է վերադարձել Ֆրանսիայի արևմտյան ափից։ Որոշումն ընդունվել է օդաչուների կողմից՝ զգուշավորությունից ելնելով, այն բանից հետո, երբ ուղևորներից մեկն իր հեռախոսը գցել է օդափոխիչի մեջ, և գաջեթը հայտնվել է «անմատչելի հատվածում»։
Ինքնաթիռը ապահով վայրէջք է կատարել Օրլիում ժամը 15:25-ին, իսկ ընդամենը 20 րոպե անց կրկին օդ է բարձրացել Գվադելուպա: