Ալեքսանդրա Գրիգորյանն ու Վարազդատ Լալայանը՝  Եվրոպայի լավագույն մարզիկներ կոչման հավակնորդներ
Օրվա թեմա
09:54 26/03/2025
Հայաստան

Ալեքսանդրա Գրիգորյանն ու Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի լավագույն մարզիկներ կոչման հավակնորդներ

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում են Եվրոպայում 2024 թվականի լավագույնների՝ «Լավագույն կին ծանրորդ», «Լավագույն տղամարդ ծանրորդ» կոչումներին:

«Սպորտային ակնառու ելույթների հասնելը պահանջում է զգալի քրտնաջան աշխատանք և զոհաբերություն։ Լավագույն մարզիկներին մեծարելու միջոցը հատուկ մրցանակներն են»,- նշված է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի կայքում՝ ներկայացնելով լավագույնների կոչման հավակնորդների անունները։

«Լավագույն կին ծանրորդ», «Լավագույն տղամարդ ծանրորդ» անվանակարգերում ընդգրկված են 10-ական մարզիկներ։

Լավագույնները հայտնին կդառնան և կստանան իրենց մրցանակները 2025 թվականի ապրիլի 12-ին Քիշնևում` Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման ժամանակ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալեքսանդրա Գրիգորյանն ու Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի լավագույն մարզիկներ կոչման հավակնորդներ