Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն ձերբակալելու որոշում կա. Արսեն Բաբայան
Քաղաքական
14:38 27/03/2025
Հայաստան

Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն ձերբակալելու որոշում կա. Արսեն Բաբայան

Հակակոռուպցիոն կոմիտեի որոշում կա՝ կապված Մարտուն Գրիգորյանի հոր և որդու ձերբակալության հետ։ Քննիչի ներկայացարած փաստաթղթերին ծանոթանալուց հետո հայտարարեց փաստաբան Արսեն Բաբայանը։

«Ծանոթացանք որոշմանը։ Մարտուն Գրիգորյանի հայրը՝ Կամո Գրիգորյանն այս պահին տանը չի գտնվում, տեղեկացրել ենք իրենք, որ ոստիկանությունը պետք է իրեն ձերբակալի։ Հայրը գալիս է այստեղ՝ ներկայանալու ոստիկանությանը։ Որդին՝ Կարեն Գրիգորյանն այս պահին այստեղ է»,-ասաց փաստաբանը։

Փաստաբանն ասաց, գործը վերաբերվում է  ենթադրյալ նախընտրական քարոզչության ընթացքում ինչ-որ խոստումներ տալուն, ընտրակաշառքներ բաժանելուն։

«Որոշումներից հստակ չէ, թե ինչ փաստական հանգամանքներին է վերաբերում, ընդհանուր ձևակերպումներ են, դրա շրջանակում երկու անձ մեղադրյալի կարգավիճակ ունեն, նրանց նկատմամբ 24 ժամյա ռեժիմով ձերբակալման որոշում է կայացվել, որպեսզի տանեն դատարան կալանքի հարցը լուծելու համար»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder