Արդեն 1 ժամ է  խոչընդոտվում է հանդիպումս վստահորդիս` Գյումրիից բերման ենթարկված Էմմա Գրիգորյանի հետ. Փաստաբան
Իրավունք
12:28 27/03/2025
Հայաստան

Արդեն 1 ժամ է խոչընդոտվում է հանդիպումս վստահորդիս` Գյումրիից բերման ենթարկված Էմմա Գրիգորյանի հետ. Փաստաբան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է.

«Արդեն 1 ժամ է, ինչ հակակոռուպցիոն կոմիտեում խոչընդոտվում է հանդիպումս վստահորդիս` Գյումրիից բերման ենթարկված Էմմա Գրիգորյանի հետ։ Ներկա են ՄԻՊ արագ արձագանքման մասնագետները, փորձում են կարգավորել խնդիրը։ Հրավիրում եմ ԶԼՄ ներկայացուցիչներին հակակոռուպցիոն կոմիտե»։ 

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:

Կոմիտեից մանրամասնում են, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արդեն 1 ժամ է խոչընդոտվում է հանդիպումս վստահորդիս` Գյումրիից բերման ենթարկված Էմմա Գրիգորյանի հետ. Փաստաբան