Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ ԱԳՆ. Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին փոխընդունելի չեն, այլ՝ փոխբացառող
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին երկուստեք ընդունելի բաներ չեն, դրանք իրարամերժ են կոնկրետ պարամետրերով, այլ ոչ թե գաղափարական պատճառներով։ Այդ մասին մարտի 27-ին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ԵՄ-ին անդամակցությունը և ԵԱՏՄ-ին անդամակցությունը փոխադարձ համադրելի բաներ չեն։
Ցավոք, թե բարեբախտաբար, յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն որոշել, ամեն ինչ փոխադարձաբար բացառվում է միայն կոնկրետ պարամետրերով, ոչ թե գաղափարական կամ քաղաքական կեցվածքից ելնելով, այլ պայմանավորվածությունների հիման վրա, որոնք կնքվում են այդ միավորումներում։
«Ցավոք, դրանք ավելի շուտ ընդհատում են, քան կապում հնարավորությունները»,- նշել է Զախարովան։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել էին ԵՄ-ին հանրապետության անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։