«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի դեմ ինչ են պատրաստում ՔՊ-ի ներսում
Օրվա մամուլ
09:16 27/03/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի դեմ ինչ են պատրաստում ՔՊ-ի ներսում

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ի ներսում վերջին օրերին ակտիվ քննարկում են լավ առիթ դարձնել պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի շուրջ լրագրողական ճնշումը և վերջապես ազատվել խարդավանքներ հրահրող Քոչարյանից:

 

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը լկտի վարքագծով վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին` ասելով՝ «շուրթերդ մաքրի՛ր», և արգելել էր իրեն հարց ուղղել ու հիմա էլ հրաժարվում է ներողություն խնդրել իր այդ պահվածքի համար:

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ շատ պատգամավորներ տարբեր խմբերով և՛ աշխատասենյակներում և՛ խմբակցության մինի ձևաչափով քննարկումների ժամանակ ասել են, որ անթույլատրելի է «ծերուկի պահվածքը», և, կարելի է ասել, խմբակցությունում Անդրանիկ Քոչարյանն արդեն մենակ է մնացել:

 

Նկատենք, որ Քոչարյանի հետ շփվում են հիմնականում ՔՊ-ական երկու կանայք` Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանը, ովքեր ևս թիմում շատ լուրջ խնդիրներ ունեն: Նրանք մեկուսացած են, մի կողմ քաշված և չհասկացված:

 

Նշենք, որ երեկ ԱԺ-ում լրագրողները բողոքի ակցիա իրականացրին՝ Նիկոլ Փաշինյանին ցույց տալու համար, որ իր թիմակիցը չափ ու սահմանն արդեն կորցրել է, սակայն ԱԺ ՊՊԾ աշխատակիցները խոչընդոտեցին ակցիան մինչև վերջ իրականացնելուն: Այս դեպքն այնքան անթույլատրելի էր, որ նույնիսկ ՔՊ-ի օմբուդսմեն Անահիտ Մանասյանն անդրադարձավ դեպքին` գրելով, թե հետևում է իրադարձություններին:

 

Ընդդիմությունն էլ մտադիր է ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորել` քննելու Անդրանիկ Քոչարյանի վարքը, որի մասով կտրվի եզրակացություն, և ԱԺ-ն պետք է կայացնի որոշում` Անդրանիկ Քոչարյանին զրկել պատգամավորական մանդատից, թե ոչ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder