Իշխանությունը միշտ պետք է հիշի, որ Մարտուն Գրիգորյանի ընտանիքի անդամների ձերբակալմամբ է փորձել ճնշել.Արսեն Բաբայան
Քաղաքական
21:23 27/03/2025
Հայաստան

Իշխանությունը միշտ պետք է հիշի, որ Մարտուն Գրիգորյանի ընտանիքի անդամների ձերբակալմամբ է փորձել ճնշել.Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Ավարտեցինք Գյումրիում առավոտից սկսված քննչական գործողությունները. խուզարկություն, ձերբակալություններ, բազմաթիվ հարցաքննություններ: Սպասում ենք կալանքի նիստերին, որոնց կայանալու ժամի մասին դեռեւս տեղեկություններ չկան:

Հիշեցնեմ, որ կալանավորման նպատակով ձերբակալվել են Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, ավագանու թեկնածուներից մի կին ու նախընտրական շտաբի աշխատակիցներից մի, երիտասարդ տղա:

Մարտուն Գրիգորյանի որդին, Կարեն Գրիգորյանը, ավագանու անդամի թեկնածու է:

Այս պայմաններում Մարտուն Գրիգորյանը կշարունակի քարոզարշավը և այսօր, ժամը 22:00-ին կմասնակցի Հանրայինի եթերում թեկնածուների բանավեճին: Բայց իշխանությունը միշտ պետք է հիշի, որ Մարտուն Գրիգորյանի ընտանիքի անդամների ձերբակալմամբ է փորձել ճնշել...»

Աղբյուրը`Panorama.am
Placeholder